Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Պետությունը դանդաղորեն դարձնում են «Պավլովի շուն»՝ արձագանքող, բայց չմտածող

Պետությունը դանդաղորեն դարձնում են «Պավլովի շուն»՝ արձագանքող, բայց չմտածող
08.05.2025 | 14:40

Կառավարության այսօրվա նիստը, որը տևեց 106 րոպե, կարելի է բնորոշել միանգամից մի քանի տերմինով՝ ֆինանսական փակուղի, ինստիտուցիոնալ քայքայում և ռեֆլեքսային ճգնաժամ։ Մի ամբողջ 40 րոպե Նիկոլը խոսում էր «կառավարության ինստիտուցիոնալ թերություններից»՝ անկարողությունից, կոնֆորմիզմից, որոշումների հետևից չընկնելուց։ Շարունակում էր պնդել, թե «սա նույն իշխանությունը չի, պետք է մենք փոխվենք, ոչ թե միայն իշխանությունը»։ Նշում, թե «հեղափոխությունը անելը հեշտ էր, որոշում ընդունելն է դժվար». մինչդեռ ինքն է այդ նույն իշխանությունը՝ բոլոր լծակներով ու բոլոր ձախողումներով։

Նիկոլի խոսքում ամեն ինչ կար, բացի լուծումներից։ Տևական ժամանակ մանևրելուց հետո նա ընտրեց ամենահարմար թիրախը՝ մեքենայի դալալներին։ Ասաց՝ «ոչ ոք չգիտի՝ օրական ինչքան փող են աշխատում, ամսական ինչ շրջանառություն ունեն»։ Հետո անցավ «Էրեբունու ավտոշուկային», թե բա՝ «տրուբաները ժանգոտ են, հոտ կա, սանիտարական նորմեր չկան», բայց իրական մեսիջը մեկն էր. «Էստեղ փող ա ֆռռում, ու պետությունը պիտի դրան ձեռք տա»։ Սա ուղիղ ազդանշան է, որ փողն ուղղակի պրծնում է, բյուջեն չի լցվում, և հիմա արդեն սկսում են «քերել» ամեն տեղից՝ աչքը գցելով ավտոշուկայի, մանր բիզնեսի, փողոցային շրջանառության վրա։

Ամենասիմվոլիկ պահը, սակայն, Նիկոլի՝ «ինստիտուցիոնալ թերությունների» մասին խոսքն էր։ Երբ յոթ տարի երկրի ամբողջական կառավարումը գտնվում է մեկ մարդու ձեռքում, և նույն մարդը խոսում է համակարգի թուլությունից, դա ոչ թե բարեփոխման կոչ է, այլ բացահայտ խոստովանություն, որ իշխանությունն ինքը չի կարողացել կառուցել կայուն պետական ապարատ։ Դա նաև հող է նախապատրաստում ապագա մաքրազարդման, կադրային փոփոխությունների ու պատասխանատվությունից փախչելու համար։ Մի կողմից՝ ինստիտուցիոնալ անկարողության վրա հիմնված արդարացում, մյուս կողմից՝ իշխանական միահեծան կառավարման մերկացում։

Եվ ամենակարևորը՝ այս ամենն արդեն ռեֆլեքս է։ Ռեֆլեքս՝ ֆինանսական ճնշման, ժողովրդական վստահության կորստի և կառավարման լիակատար գերգլոբալիզացված քայքայման պայմաններում։ Պետությունը դանդաղորեն դարձնում են «Պավլովի շուն»՝ արձագանքող, բայց չմտածող։ Իսկ նման կառավարումը, վաղ թե ուշ, մնում է առանց ռեֆլեքս և առանց արդյունք։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1989

Մեկնաբանություններ